Պետության պահպանության ծառայության աշխատակիցները շուրջօրյա պահպանության տակ են վերցրել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակի ղեկավար Մարչին Մաստալերեկին։ Այս մասին տեղեկացրել է Rzeczpospolita թերթը։
Պարբերականի տվյալներով՝ այս մասին կարգադրել է ՆԳ նախարար Մարչին Կերվինսկին Մաստալերեկի որոշ հրապարակային քննադատություններից հետո նախկին կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության դեմ։ Այդ հայտարարություններն են պատճառ դարձել, որ նրա համար պահպանություն սահմանվի, գրել է պարբերականը։
Հատուկ ծառայության Rzeczpospolita թերթին տված պաշտոնական պատասխանում տեղեկացվել է, որ «այդ մարդու պահպանության որոշումը ընդունվել է նրա ստացած սպառնալիքների վերլուծությունից հետո»։





























