Արգենտինայի աշխատանքի փոխնախարար Մարիանա Օրտալ Սուելդոն հրաժարական է տվել պետծառայողների հանրահավաքների ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է La Nacion թերթը՝ հղում կատարելով Արգենտինայի կառավարությունում ունեցած աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ փոխնախարարը հեռանալու որոշում է կայացրել «անձնական պատճառներով»։ Նշվել է, որ Օրտալ Սոելդոն հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի կեսին աշխատանքի նախկին նախարար Օմար Յասինի հեռանալուց հետո, բայց նախարարությունը խնդրել է նրան մնալ պաշտոնին։ «Դա անձնական որոշում էր։ Նա եկել է Յասինի հետ եւ չի ցանկանում շարունակել ղեկավարել»,- թերթին ասել է աղբյուրը նախարարությունում։

Թերթը գրել է, որ Յասինի հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նրա վրա է դրել ճգնաժամի պատասխանատվությունը՝ կապված «նախագահի, նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի մոտ 48 տոկոսով բարձրացման հետ», ի հեճուկս կոշտ խնայողության կոչերի, որոնց մասին խոսում է Արգենտինայի կառավարությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Մանուել Ադորնին «ոչ անհրաժեշտ անձնակազմի» կրճատումը բացատրել է պետական ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ։

Պետծառայողների ասոցիացիայի տվյալներով՝ երկրի տարբեր մասերից հանրահավաքի էին եկել մի քանի հազար ընդվզողներ։