Հաիթիի զինված հանցախմբերը չորեքշաբթի թալանել են Ազգային գրադարանը, գողացել հազվադեպ փաստաթղթեր, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Գրադարանի տնօրեն Դանժելո Նեարդը գործակալությանն ասել է, որ Հաիթիի պատմությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Նա նշել է, որ կան հազվադեպ փաստաթղթեր, որոնք ավելի քան 200 տարեկան են, եւ որոնք կարեւոր նշանակություն ունեն Հաիթիի ժառանգության համար։ Նա մտահոգություն ունի, որ դրանք կարող են այրվել կամ վնասվել ավազակների կողմից։

Անցած շաբաթ հարձակման էին ենթարկվել նաեւ Հաիթիի երկու համալսարանները։ ՅՈւՆԵՍԿՕ-ն դատապարտել է գրոհները մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի կրթական հաստատությունների դեմ։