Մարտական գործողություններն Ուկրաինայում հարկավոր են ՆԱՏՕ անվտանգության համար, իսկ զենքի մատակարարումները Կիեւ ներդրումներ են դաշինքի երկրների սեփական անվտանգությունում։
Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ լրագրողների համատեղ հանդիպմանը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի պլանային նիստի շրջանակում, ԱԳՆ ղեկավարների մակարդակով։
«Այն, ինչ դուք անում եք, խիստ անհրաժեշտ է ՆԱՏՕ անվտանգության համար։ Ուկրաինային աջակցությունը բարեգործություն չէ, ներդրում է ՆԱՏՕ երկրների սեփական անվտանգությունում»,- ասել է Սթոլտենբերգը։





























