Նորվեգիան նախատեսում է առաջիկա 12 տարիների ընթացքում ավելացնել ռազմական ծախսերը 600 միլիարդ ներվեգական կրոնով (56 միլիարդ դոլար)՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը աճող արտաքին սպառնալիքների պայմաններում: Այս մասին ասված է սկանդինավյան երկրի կառավարության հայտարարության մեջ։

Նորվեգիայի իշխանությունների տվյալներով՝ մինչև 2036 թվականը նրանք մտադիր են ընդհանուր առմամբ 1,62 տրիլիոն կրոն (ավելի քան 151 միլիարդ դոլար) ծախսել պաշտպանության վրա։ «Այս ծրագիրը նախատեսում է պաշտպանական ծախսերի պատմական աճ և ենթադրում է զինված ուժերի բոլոր ճյուղերի զգալի հզորացում», - ասել է Նորվեգիայի կառավարության ղեկավար Յոնաս Գահր Ստյորեն:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է խորհրդարան ներկայացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պաշտպանական ծախսերի ամենամեծ աճի ծրագիր։ Օսլոն գնում է այդ քայլին, ասել է նա, «տարածաշրջանային պլանների համաձայն, որոնք համաձայնեցվել են [ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում] Վիլնյուսում»։