Լիտվան ծրագրում է գնել տեղական արտադրության մոտ 3 հազար FPV անօդաչու թռչող սարք՝ ուկրաինացի զինվորականներին փոխանցելու համար։ Այս մասին ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ մամուլի ասուլիսում, գրում է European Pravda-ն։
Սիմոնիտեն հիշեցրել է, որ մինչ օրս Լիտվան Ուկրաինային տրամադրել է ավելի քան 1 միլիարդ եվրո օգնություն, որի կեսը ռազմական է:
«Մենք պետք է շարունակենք օգնել ուկրաինացի զինվորականներին ռազմաճակատում, այդ իսկ պատճառով Լիտվան 35 միլիոն եվրո է նվիրաբերել չեխական նախաձեռնությանը՝ զինամթերք ձեռք բերելու համար։ Մենք պայմանավորվել ենք նաև ազգային պաշտպանության նախարարի հետ, որ Լիտվան մոտ 2 մլն եվրոյով մոտ 3 հազար լիտվական FPV անօդաչու սարքեր ձեռք կբերի»,- ասել է Լիտվայի վարչապետը։
Նա հույս է հայտնել, որ այս անօդաչու սարքերը ռազմաճակատ կհասնեն այս տարի։
Լիտվան ուկրաինացի զինվորականների համար մոտ 3 հազար FPV անօդաչու թռչող սարք կգնի

Հասանելի է
русский



























