Մորոզովյան շրջանում, օդանավակայանից ոչ հեռու տեղի է ունեցել անօդաչուի պայթուցիկ սարքի դետոնացիա, նախնական տվյալներով՝ տուժել է 8 մարդ։ Այս մասին սոցցանցերում տեղեկացրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։
«Նրանք քննչական գործողություններ են կատարել անօդաչուների ընկնելու տեղում։ Վիրավորները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է բուժօգնություն։ Մորոզովսկ են ուղարկվել բժիշկների լրացուցիչ բրիգադներ։ Կատարվում են քննչական գործողություններ»,- գրել է նա։




























