Վերջին ժամանակներս Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում գրանցվում են Ուկրաինայի ԶՈւ մարտական դրոնների գրոհներ։ Այս մասին նշվել է կայանի մամուլի ծառայության հայտարարությունում։
«Մասնավորապես, այսօր գրանցվել են գրոհներ Զապորոժիեի ԱԷԿ-ի բեռնակայանի եւ N 2 ազոտային-թթվածնային կայանի մոտ։
Դրանց հետեւանքով կարեւոր ենթակառուցվածքի վնասվածքներ եւ ատոմակայանի համակարգերի աշխատանքի խախտումներ չեն գրանցվել։
Հերթական անգամ հայտարարում ենք, որ անթույլատրելի է գնդակոծել ինչպես կայանը, այնպես էլ նրա ենթակառուցվածքի օբյեկտները։ Դա կարող է հանգեցնել տխուր հետեւանքների՝ ազդելով ԱԷԿ անվտանգ շահագործման վրա»,- նշվել է հայտարարությունում։




























