Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին չգիտես ինչու թվացել է, որ Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ եռակողմ հանդիպումը «ստեղծում է սպառնալիքի հերթական աղբյուր Հարավային Կովկասի համար»։

Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, նա նշել է, որ չնայած վերջին օրերին ԱՄՆ եւ Եվրամիության բարձրաստիճան անձինք հեռախոսազրույցներում փորձել են համոզել, որ այդ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, Բաքուն այդ հանդիպման նպատակը գնահատում է որպես «բաժանարար գծի ստեղծում եւ Ադրբեջանի մեկուսացում»։

Դրանով իսկ Ադրբեջանը փորձում է գտնել եւս մեկ պատրվակ տարածաշրջանում իրադրությունը լարելու համար։