Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր կաբինետի ղեկավարը կղեկավարի երկրորդ հնգամյա ժամկետի համար իր նախընտրական քարոզարշավը: 

Ըստ  Politico-ի՝ Բյորն Զայբերտը՝ Եվրահանձնաժողովում ֆոն դեր Լայենի աջ ձեռքը երկամսյա չվճարվող արձակուրդ կվերցնի ԵՀ-ի հունիսի 6-9-ին անցկացվելիք ընտրություններից առաջ:

ԵՄ կանոններով՝ ֆոն դեր Լայենի տիպի՝ ԵՄ ընտրություններին մասնակցող հանձնաժողովականները իրենց քարոզարշավի համար չպետք է օգտագործեն Հանձնաժողովի մարդկային ռեսուրսները:

Նախընտրական քարոզարշավում ֆոն դեր Լայենի ներկայացուցիչը կլինի ներկայում Եվրոպական հանձնաժողովի հաղորդակցության գլխավոր տնօրինության ավագ պետական ծառայող Ալեքսանդր Վինթերշտեյնը. կտրուկ անցում դեպի կուսակցական քաղաքականություն, որը, ըստ լրատվամիջոցների, կարող է որոշ կասկածներ առաջացնել: 

Վինթերշտեյնը ԵՄ գործադիրում այժմյան պաշտոնին նշանակվեց մրցակցային քաղաքականության գլխավոր տնօրինության նախկին պաշտոնից, երբ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հավաքվեց Բուխարեստում՝ պաշտպանելու ֆոն դեր Լայենի թեկնածությունը երկրորդ ժամկետում:

Զայբերտը և Վինթերշտեյնն չվճարվող արձակուրդ կվերցնեն Հանձնաժողովի իրենց պաշտոններից և աշխատանքի կվերադառնան հունիսի 10-ի ընտրություններից հետո:

Սակայն, քանի որ ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում տեղի չի հավակնում, իսկ Եվրահանձնաժողովի բարձրագույն պաշտոնի համար մանևրելը դեռ կարող է որոշ ժամանակ պահանջել, այս պաշտոնում վերընտրվելու նրա իրական քարոզարշավը կարող է փաստացիորեն մի քանի ամիս տևել:

Սա նշանակում է, որ Եվրահանձնաժողովի նշված երկու պաշտոնյաները ֆոն դեր Լայենի նախընտրական քարոզարշավին կմասնակցեն մի որոշ ժամանակ միայն: