Էկվադորի իշխանությունները ուրբաթ երեկոյան ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահ Խորխե Գլասին՝ նրան դուրս հանելով Էկվադորում Մեքսիկայի դեսպանատնից, ինչը, ըստ Reuters-ի, Մեքսիկային ստիպել է դադարեցնել էկվադորի հետ հարաբերությունները:
Էկվադորի՝ կոռուպցիայի համար կրկնակի դատապարտված նախկին փոխնախագահը պահվել է Կիտոյի դեսպանատանը՝ դեկտեմբերին քաղաքական ապաստան խնդրելով ու պնդելով, թե իրեն հետապնդում է գլխավոր դատախազությունը:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Էկվադորի ոստիկանությունը բռնի ուժով զինված ներուժել է Կիտոյում Մեքսիկայի դեսպանատուն՝ նախքան փոխնախագահին ձերբակալելը:
Էկվադորի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ ձերբակալել է Գլասին։
Մեքսիկայի նախագահ Լոպես Օբրադորը նշել է, որ Մեքսիկայի արտգործնախարարին հանձնարարել է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Էկվադորի հետ՝ ձերբակալությունը համարելով միջազգային իրավունքի և Մեքսիկայի ինքնիշխանության խախտում։
Մեքսիկան դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Էկվադորի հետ՝ փոխնախագահի ձերբակալության պատճառով

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























