Լեհական և դաշնակից երկրների ինքնաթիռները հսկում են երկրի օդային տարածքը, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Դրա մասին ասված է Լեհաստանի զինված ուժերի միացյալ շտաբի հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գիշեր նկատվել է ՌԴ հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն, որն առնչվում է Ուկրաինայի տարածքում տեղակայված թիրախների վրա ռուսական հրթիռային հարձակումներին։
«Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ Լեհաստանի զինված ուժերի միացյալ շտաբը մշտապես վերահսկում է իրավիճակը»,- ասված է գերատեսչության Х-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:
Լեհաստանը՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքի վրա ռուսական հրթիռային հարձակումների, ինքնաթիռներ է բարձրացրել օդ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























