Հինգշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսի վրա դանակով հարձակվելու մեջ մեղադրվող տղամարդն իր պահվածքի պատճառ է անվանել «հանգամանքների բերումը»։
Ըստ РИА Новости-ի՝ տղամարդը չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք դիտմամբ է հետը դանակ վերցրել, հայտարարելով, որ քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, մեկնաբանություն չի տա։ Կասկածյալը նաև հերքել է տեղեկությունը՝ թե իբր ինքը «գլխում ձայներ է լսել»:
Նա պատմել է, որ հարձակման օրը հիվանդության պատճառով աշխատանքի չէր գնացել եւ դեղորայք էր ընդունել։ «Մեջքս ցավում է, ճողվածք ունեմ, դեղեր էի ընդունում, չգիտեմ՝ բժիշկն ինչ էր նշանակել։ Դրանից առաջ էլ ատամնաբույժի մոտ էի»,- ասել է կասկածյալը։
Խափանման միջոց ընտրելու արտագնա դատական նիստն ընթանում է հիվանդանոցում, քանի որ շրջանի ղեկավարի վրա հարձակվողը կալանավորման ժամանակ վիրավորվել է։
Քննությամբ պարզվել է, որ Ապաատիի 42-ամյա բնակիչը, սպասելով քաղաքի բնակիչների հետ մարզպետի հանդիպման ավարտին, դանակով հարվածել է նրա որովայնին։
ՌԴ Մուրմանսկի մարզի նահանգապետի վրա հարձակման մեջ մեղադրվողը նշել է արարքի պատճառը

Հասանելի է
русскийԹեմա



























