Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում պայթուցիկ սարքի արձակման հետևանքով 11 բնակավայր հոսանքազրկվել է: Դրա մասին իր թելեգրամյան ալիքում գրել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Գլադկովը նշել է, որ Կրասնոյարուժսկի շրջանի Զադորոժնի գյուղի ծայրամասը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Պայթուցիկ սարքի արձակման հետևանքով զոհեր չկան, վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, հոսանքազրկվել է 11 բնակավայր՝ գյուղեր ու քաղաքատիպ ավաններ: Նա հավելել է, որ վթարային բրիգադները շուտով կսկսեն վերացնել հարձակման հետևանքները։