ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեխաների հավաքման վայրերում մանկապիղծներին արգելող օրենք է ստորագրել: 

Ըստ «Московский комсомолец»-ի՝ սա «Բանտից ազատված անձանց վարչական հսկողության մասին» օրենքի լրացում է։

Այսուհետ անչափահասի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործության համար չմարված կամ չկասեցված դատվածություն ունեցող հսկողության տակ գտնվող անձին արգելվում է այցելել երեխաների համար նախատեսված հաստատություններ և տարածքներ։ Այդ վայրերի ընդգրկումը լայն է.  կրթական հաստատություններից մինչև մշակութային և հանգստի կազմակերպություններ։