ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը մեկնաբանել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ ընդգծելով, որ պատերազմի ավարտը վաղուց է հասունացել։ 

Ըստ նրա՝  բավական չէ, որ վեցամսյա պատերազմը դառնա հիշատակի ու սգի ժամանակ։ 

«Դա նաև պետք է խթանի կոլեկտիվ վճռականությունը՝ վրեժխնդիր լինել մարդկության հանդեպ դավաճանության համար», - ասաց նա:

«Գազայի ժողովրդի համար վերջին 6 ամիսների պատերազմը բերեց մահ, ավերածություններ և այժմ ամոթալի տեխնածին սովի անմիջական հեռանկար:

Հոկտեմբերի 7-ի հարձակումների շարունակական սարսափից տուժած մարդկանց համար դա վշտի և խոշտանգումների վեց ամիս էր», - մասնավորապես ասել է Գրիֆիթսը: