«ATV»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանին եւս մեկ վիրահատություն է սպասվում։ Այս մասին Քեշիշյանը գրառում է թողել Facebook-ի իր էջում՝ նշելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։ «Արդեն շատ լավ եմ, շնորհակալություն բոլորին։ Մնաց մի վիրահատություն, դա էլ` երեքշաբթի։ Շնորհակալ եմ բժիշկներին։ Փաստորեն, փրկել են կյանքս։ Սպասենք մյուս վիրահատությանը։ Բոլոր ընկերներիս շատ շնորհակալություն»,- մասնավորապես գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Հրաչ Քեշիշյանը նոյեմբերի 9-ին հոսպիտալացվել էր սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշումով: Արդյունքում վիրահատվել է նրա սիրտը։


























