Վերջին ժամանակներում երկու նշանային իրադարձություն է տեղի ունեցել, ինչը հեռու գնացող հետեւանքներ է ունենալու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

    «1.Պետությունն' Իսրայելը, ռմբահարել է այլ պետության' Իրանի, դիվանագիտական ներկայացուցչությանը եւ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել։ Առաջ, նման բան, միայն տեռորիստական կազմակերպություններն էին անում։ Այսինքն, Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում։

    Դրան, ի պատասխան, Իրանն ուղղակիորեն, այլ ոչ թե իր պրոքսիների միջոցով, հարվածել է Իսրայելին։ Դա նույնպես նոր որակ է։ Ի դեպ, Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել»,- գրել է նա։