Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 46 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 17-ին, ժամը 22.00-ին, Քաջազնունի փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է մի քաղաքացու բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի` պատճառելով 110.000 դրամի վնաս:

Կատարվում է նախաքննություն: