Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Կիա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը, ուշ երեկոյան մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի դիմաց. իրար են բախվել «ԳԱԶ-32213» եւ «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-21124»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























