Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 06.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւան քաղաքի երկու բնակիչ՝ 19-ամյա  Արծվիկ  եւ 14-ամյա Արսեն Կարապետյանները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի բանավոր հայտարարության` Կարապետյանների առողջական վիճակը կայուն է:

Հանգամանքները պարզվում են:

Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել նաեւ Մարտունիում: Նոյեմբերի 15-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Մարտունիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ  շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Վերին Գետաշեն գյուղի  2  բնակչուհի:

Պարզվել է, որ նրանք  թունավորվել են նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, տանը խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: