Սամբոյի Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-16-ին անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունից հայրենիք կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդներից՝ մեր ընտրանու համար բրոնզե մեդալներ են վաստակել Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ եւ Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին է բարձրացել նաեւ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի է արժանացել նաեւ պատանիների առաջնությունում հանդես եկող, 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը:

Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ պատանիներից Գրիգոր Մխիթարյանը /48կգ ք/կարգ/, ով 2010 թ. Աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն է անցկացրել բոլոր գոտեմարտերը եւ նվաճել հերթական ոսկե մեդալն ու պահպանել Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: