Սովից տառապող մարդկանց թիվը Բրազիլիայում մեկ տարում էապես կրճատվել է՝ 2022թ. 33,1 մլն մարդուց հասնելով 8,7 մլն-ի 2023թ.։ Այս տվյալները ներկայացրել է TeleSUR հեռուստաալիքը՝ հղում կատարելով հարցման արդյունքներին, որն իրականացրել է Բրազիլիայի Աշխարհագրության եւ վիճակագրության ինստիտուտը։
Նշվել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ այդ խնդիրը 2022թ. առնչվել է ամենամեծ լատինաամերիկյան երկրի բնակչության 15,5 տոկոսին, իսկ մեկ տարի անց՝ 4,1 տոկոսին։
Բրազիլիայի սոցիալական զարգացման նախարար Ուելինգտոն Դիասն ընդգծել է, որ իրավիճակն արտացոլում է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարության ջանքերը եւ ապացուցում նրա սոցիալական քաղաքականության արդյունավետությունը՝ ուղղված քաղցի եւ աղքատության դեմ պայքարին։





























