Չինաստանը չափազանցված է համարում Չինաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ իսկապես չափազանցված է, ԱՄՆ-ի մտահոգություններն են ինքնավստահության պակասի և Չինաստանին զրպարտող ԱՄՆ տարբեր հայտարարությունների մասին», - ասել է խոսնակը:

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն արհեստականորեն կեղծ պատկեր է ստեղծում՝ Չինաստանի առաջանցիկ զարգացումը սահմանափակելու համար։