Վրաստանի Առաջին ալիքը հայտնել է, որ Թբիլիսիում ցուցարարները Օպերայի տարածքում սկսել են տարբեր առարկաներով փակել ճանապարհը: Նրանք աղբամաններով, նստարաններով ու արգելապատնեշներով փորձում են փակել ճանապարհը։ Քիչ առաջ խորհրդարանի մոտ իրավապահները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել։ Դրան նախորդել են բախումներ իրավապահների և ցուցարարների միջև։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի գործողությունն ամբողջությամբ դուրս է եկել ցույցի շրջանակից, ստացել բռնի բնույթ, և հասարակական կարգը վերականգնելու համար ՆԳՆ-ն օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկում։