Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 108 հասցեի դիմաց բախվել են 23-ամյա Հովհաննես Մարգարյանի վարած «BMW» մակնիշի և 64-ամյա Վաչագան Կոբալյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: