Սոցցանցերում հացի սառեցումը ներկայացվում է որպես առողջությունը բարելավելու միջոց, սակայն գիտականորեն ապացուցված իրական օգուտներն առավել համեստ են․ հացը թխելու ժամանակ ջերմությունը ժելատինացնում է խմորի օսլան՝ այն առավել փարթամ դարձնելով, իսկ օսլայի մեջ պարունակվող շաքարներն առավել հեշտ մարսվող են: Դա կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակի կտրուկ աճի, ինչը լավագույնս չի ազդում նյութափոխանակության վրա, գրում է «ScienceAlert»-ը։
Հետազոտողները պարզել են, որ օսլան սառեցումից առավել դիմացկուն է դառնում, հեշտությամբ չի քայքայվում մարսողական համակարգում ու շաքարի և ինսուլինի կտրուկ աճի չի հանգեցնում, գրում է «Focus»-ը։
Սառեցված հացի այս հատկությունը կարող է օգնել ավելի լավ կառավարել քաղցը, քանի որ այն կարող է զսպել արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակի բարձրացումն ուտելուց հետո, այս կարծիքին է Ասթոնի համալսարանի ապացուցողական բժշկության և սննդաբանության հարցերով առաջատար փորձագետ Դուան Մելորը:





























