Ամերիկացի հետազոտողները ստեղծել են գենետիկորեն ձևափոխված բակտերիաներ, որոնք կարող են քայքայել շատ դիմացկուն պլաստիկը, գրում է Naked-Science-ը։
Նյութի օգտագործման գործընթացում միկրոօրգանիզմները առավել մեծ կոշտություն են տալիս պլաստիկին, իսկ աղբավայրում հայտնվելուց հետո կարճ ժամանակում քայքայվում են։
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ուշադրություն են դարձրել խոտի մզվածքից առաջացող «Bacillus subtilis» բակտերիաներին, որոնք հանդիպում են ամենուր՝ մարդու օրգանիզմից մինչև մինչև կենդանիների աղիներ և ջրային միջավայր։ Այս բակտերիաներն ի զորու են քայքայել պլաստիկը։
Հետազոտողները առաջարկել են պլաստիկի մեջ ներմուծել «Bacillus subtilis» բակտերիաները: Բակտերիաները չեն քայքայի պլաստմասան, մինչև չհայտնվի աղբավայրում և չդիպչի հողի հետ: Որպեսզի այն սկսի ֆերմենտներ արտադրել, պլաստիկը պետք է թաղվի կոմպոստի մեջ։ Հետեւաբար, դուք կարող եք օգտագործել նման ապրանքներ այնքան ժամանակ, որքան ցանկանում եք: Բայց կա մի խնդիր՝ պլաստիկի արտադրության մեջ օգտագործվող բարձր ջերմաստիճանը սպանում է բակտերիաների սպորների մեծ մասը։





























