Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանը հայտարարել է, որ հրադադարի ցանկացած պայմանագրի համաձայնության համար իրենց պետք է ԱՄՆ-ի երաշխիքները, որ իսրայելական զորքերը Ռաֆահի վրա ցամաքային հարձակում չեն ձեռնարկի:

«Մենք դեռ քննարկում ենք հիմնական հարցերը, հատկապես հրադադարը և (Իսրայելի) ամբողջական հեռացումը Գազայից,- ասել է նա Al Jazeera-ին տված հարցազրույցում:- Ցավոք, Նաթանյահուն հստակ հայտարարել է, որ անկախ հրադադարից, նա կշարունակի հարձակումը Ռաֆահի վրա, ինչը նշանակում է, որ հրադադար չի լինի»։

«Հրադադարի հասնելու մեր ըմբռնումը նշանակում է, որ Գազայի հատվածում այլևս հարձակումներ չեն լինի, այդ թվում՝ Ռաֆահում», - հավելել է նա։