Լեհաստանը ցանկանում է լավագույն հարաբերություններ ունենալ Ամերիկայի հետ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, գրում է PAP պարբերականը։
«Մենք չենք կրկնի մեր նախորդների սխալները՝ մեր բոլոր խաղաքարերը մեկ գույնի վրա դնելով», - ասել է նա։
Սիկորսկին Վաշինգտոնում էր՝ ամերիկացի պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունները, անվտանգության հարցերը և Ուկրաինայի պատերազմը քննարկելու նպատակով։
Լեհաստանի նախկին կառավարությունը լավ հարաբերություններ էր պահպանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ Վարշավայի քաղաքականությունը լարվածություն էր առաջացնում ԵՄ դաշնակիցների հետ:





























