Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ՝ քննարկելու պատանդների վերաբերյալ շարունակվող բանակցությունները, մարդասիրական օգնության ջանքերը և Ռաֆահը:

ԱՄՆ նախարարը վերահաստատել է իր հանձնառությունը բոլոր պատանդների անվերապահ վերադարձին և ընդգծել Ռաֆահում իսրայելական ցանկացած հնարավոր ռազմական գործողության անհրաժեշտությունը, որը ներառում է պաղեստինցի խաղաղ բնակիչներին տարհանելու և մարդասիրական օգնության հոսքը պահպանելու վստահելի ծրագիր:

Նա վերահաստատել է Իսրայելի պաշտպանությանն աջակցելու ԱՄՆ հանձնառությունը։

Նշենք, որ խոսակցությունը տեղի է ունեցել նախքան տեղեկությունների հայտնվելն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է պաղեստինցիներին կոչ անել տարհանել Ռաֆահից: