Իսրայելական բանակը հրամայել է մոտ 100 հազար պաղեստինցիների տարհանել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքից՝ ազդարարելով, որ խոստացված ցամաքային ներխուժումը կարող է անխուսափելի լինել, ինչն ավելի է բարդացնում հրադադարի հասնելու ջանքերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 6-ին զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հաստատել ԱՄՆ-ի մտահոգությունը Ռաֆահում Իսրայելի ծրագրերի վերաբերյալ:
Ըստ Associated Press-ի՝ Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարը Գազայում պահվող իսրայելցի պատանդների կյանքը փրկելու լավագույն միջոցն է:
ՀԱՄԱՍ-ը և հիմնական միջնորդ Կատարը հայտարարել են, որ Ռաֆահ ներխուժումը կխաթարի հրադադարի հասնելու՝ միջազգային միջնորդների ջանքերը:
Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Ռաֆահի գրավումը, որը, ըստ Իսրայելի, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի վերջին նշանակալից հենակետն է, կենսական նշանակություն ունի զինյալների կողմից իրենց ռազմական հնարավորությունները վերականգնելու համար:





























