Պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատանդներին ազատելու ջանքերը՝ Ռաֆահում ահաբեկչական խմբավորման դեմ առաջիկա ցամաքային գործողության պայմաններում:

«Պատանդներին վերադարձնելու ցանկացած ծրագրից ՀԱՄԱՍ-ի հրաժարումը մեզ ստիպում է Ռաֆահում գործողություն սկսել: Նույնիսկ մեկնարկից հետո պատանդներին տուն վերադարձնելու բոլոր ջանքերը կշարունակվեն»,- ըստ The Times of Israel-ի՝ ասել է իսրայելցի նախարարը։