Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են ԵԱՀԿ ընթացիկ օրակարգը, դրանց թվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բայրամովը տեղեկացրել է Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև ընթացող գործընթացի և այդ հարցերի շուրջ Ադրբեջանի մոտեցումների վերևաբերյալ։