ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Հորդանանի թագավոր Աբդալա II-ը Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկել են հակամարտությունը Մերձավոր Արեւելքում եւ իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը եւ թագավոր Աբդալա II-ը քննարկել են իրադարձությունների ընթացիկ զարգացումը Գազայում եւ հաստատել իրենց կողմնակցությունը ճգնաժամի վերջնական հաղթահարման համատեղ աշխատանքին»,- նշվել է հայտարարությունում։ Ինչպես նշել են Սպիտակ տանը, ղեկավարները նշել են բոլոր պատանդների ազատման եւ հրադադարի անհրաժեշտությունը, ինչը թույլ կտար հումանիտար օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ։
Բայդենը եւ Աբդալա II-ը նաեւ հայտնել են, որ կողմնակից են երկարատեւ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում՝ պաղեստինյան պետության ստեղծման եւ Իսրայելին անվտանգության երաշխիքների տրամադրման միջոցով։ Բացի այդ, նրանք քննարկել են իրավիճակը Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ աջակցություն հայտնել Պաղեստինի ազգային վարչության իրականացրած բարեփոխումներին։





























