Թայվանի Զինված ուժերը մեկ օրում արձանագրել են չինական 10 թռչող սարքերի եւ հինգ նավերի մոտեցում կղզուն։ Այս մասին տեղեկացվել է կղզու ՊՆ կայքի հայտարարությունում։
Հայտարարությունում նշվել է, որ չորս թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչելիության գոտի կղզու հարավարեւմտյան եւ արեւելյան մասերում։
Հայտարարությունում նշվել է, որ Թայվանի բանակը ի պատասխան գործի է դրել օդուժը, նավեր, ինչպես նաեւ ցամաքային հթրիռային համալիրներ թիրախներին հետեւելու համար։
Թայվանը սեփական վաչություն ունի 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ, պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։





























