Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավարեւմտյան Յուննան նահանգում հիվանդանոցի վրա հարձակման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ կան զոհեր, նրանց թիվը չի նշվում։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Չժենսյուն գավառում։ Մանրամասները պարզվում են, վարվում է հետաքննություն։





























