Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական (թիվ 51) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպությունների:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին համարի բովանդակությունը.

1. ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կոնֆերանս “Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ”

2. ՀԱԸ 10-րդ տարեկան համաժողովը դեկտեմբերի 19-ին

3. ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվ.) մրցանակը

4. ԲԱ / ՀԱԸ տարեկան մրցանակը լավագույն գիտական աշխատանքի համար

5. ՀԱԸ եւ Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած հանրամատչելի աստղագիտական մրցանակները

6. Օսկանյան-90 / Իոաննիսյան-100 հոբելյանական սեմինարը Բյուրականում

7. Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկի տպագրությունը

8. Վիկտոր Համբարձումյանի կարեւորագույն գիտական արդյունքներին նվիրված գրքույկի տպագրությունը

9. Լույս է տեսել Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի հերթական տեղեկագիրը

10. Հայազգի աստղագետ Ալեքս Լազարյանը հոդվածը հեղինակավոր “Նեյչր” ամսագրում

11. Տարեդարձներ (Բագրատ Իոաննիսյան – 100, Նորայր Ենգիբարյան – 70)

12. ՀԱԸ նոր անդամներ. Թիմոթի Արլեն (ԱՄՆ)