Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ իրավիճակը, պարզաբանել է Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը
«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի համար թեմա չէ. ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիրներ են»,- ըստ ТАСС-ի՝ ընդգծել է նա:
Այսօր Մոսկվայում անցկացվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը։ ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։





























