ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Lockheed Martin-ի հետ պայմանագիր է կնքել HIMARS բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) արտադրության համար՝ ավելի քան 861,3 մլն դոլար ընդհանուր գումարով, հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Lockheed Martin Corp.-ն, որը գտնվում է Գրանդ Պրեյրիում, Տեխասում, ստացել է 861,333,188 ԱՄՆ դոլարի ֆիքսված գնով պայմանագիր՝ բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) արտադրության և աջակցության ծառայությունների համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ պատվերի կատարման ժամկետը 2026 թվականի մայիսի 31-ն է։

Պենտագոնը չի հրապարակել MLRS-ների քանակը, որը նախատեսում է արտադրել և շահագործման հանձնել պայմանագրով։