Իրանի դատարանը կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, տուգանքի և ունեցվածքի բռնագրավման։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում կատարելով ռեժիսորի փաստաբանին։
Գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռասուլոֆի «Սրբազան թզի սերմը» (2024) ֆիլմն ընտրվել է Կաննի կինոփառատոնին։
Ռասուլոֆան ազատազրկման է դատապարտվել հրապարակային հայտարարություններ անելու և ֆիլմեր նկարահանելու համար, որոնք, դատարանի կարծիքով, արվել են «երկրի անվտանգության դեմ հանցագործություն կատարելու նպատակով», ասել է փաստաբանը։
Իրանցի կինոռեժիսորն իր վերջին պատիժը կրել է 2022-2023 թվականներին և վաղաժամկետ ազատ է արձակվել առողջական պատճառներով, գրում է AFP-ն։





























