Գրետա Թունբերգը միացել է Մալմյոյում պաղեստինցի աջակիցների բողոքի ակցիաներին՝ ընդդեմ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Իսրայելի մասնակցության:

21-ամյա ակտիվիստը մասնակցել է «Կանգնեցրեք Իսրայելին» ցույցին, որը տեղի է ունեցել հինգշաբթի քաղաքի կենտրոնում՝ Ստորտորգետ և Մոլլեպլացեն փողոցների միջև: Իսրայելցի երգիչ Էդեն Գոլանի ելույթը նախատեսվում է  հինգշաբթի երեկոյան՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում։

Թյունբերգը ցույցին մասնակցել է Պաղեստինին աջակցություն ցույց տալու համար օգտագործվող գլխազարդով՝ կեֆֆիեով:

Ցույցի ընթացքում ծխային ռումբեր են արձակվել Պաղեստինի դրոշի գույներով, իսկ ցուցարարները Գազայի՝ հակամարտության վերջին բռնկումից տուժած բնակիչների պատկերներով պաստառներ են պարզել: