Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, նոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, Դմիտրով գյուղի բնակիչներից մեկի տանը կից հողամասի հավաբնից, 40 լիտրանոց տարայի մեջ, հայտնաբերել են 270 գ կանեփանման զանգված, իսկ նապաստակների բնից՝ եւս մեկ տարա՝ 26,5 գ կանեփանման զանգվածով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:



























