Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկսել են խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները, հայտնում է SputnikKZ-ն։

Հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր ժամանել են Ալմաթի։ Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով։