Բրյուսելը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Դրա մասին մայիսի 10-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Ըստ նրա՝ դրա մասին է վկայում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանի հետ սահմանին։

Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում հնարավորություն է տվել նվազեցնելու լարվածությունը սահմանին և բարձրացնելու մարդկանց անվտանգությունը։ «Մեր համագործակցությունը անվտանգության ոլորտում շարունակվում է և հանգեցնում է կոնկրետ արդյունքների։ Շարունակում ենք փոխգործակցությունը, և կայունության ծրագրի շրջանակում մեր համագործակցության ընթացիկ փաթեթը կազմում է ավելի քան 350 միլիոն եվրո»,- շեշտել է  պատվիրակության ղեկավարը։