Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջոն Բասսի հետ։ Դրա մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 7-րդ նիստին համաձայնեցված հարցերի, երկկողմ հարաբերությունների, Գազայի հատվածի և Ուկրաինայի իրադարձությունների, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: