«Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ: Այս մասին NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։

Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով»,- ասացին ՔԿ-ից:

Նշենք, որ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ միայն ապրիլին «Էվրիկան» ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տալու համար տուգանվել է 20 մլն դրամով:

424600774_324502500676262_4452230811795619938_n.jpg (172 KB)