Euronews-ի կայքը նորացրել է իր «Եղանակի տեսություն» էջը, որտեղ արդեն բացակայում են Ադրբեջանի մասին տեղեկությունները, ինչը բնականաբար, զայրացրել է ադրբեջանցիներին: Euronews-ի կայքում երկրների նորացված ցանկում Ադրբեջանն ընդգրկված չէ: Նախկինում Ադրբեջանն ընդգրկված էր ասիական երկրների ցանկում, իսկ Հայաստանն ու Վրաստանը եվրոպական երկրների ցանկում:
Հատկանշական է, որ Ադրբեջան անունը բացակայում է նաեւ կայքի այլ կատեգորիաներում եւս: «Euronews-ի աշխատակիցները, միայն իրենց հայտնի պատճառներով, ընդհանրապես Ադրբեջանը դուրս են թողել աշխարհի երկրների շարքից»,- նշում է ադրբեջանական «Դեյ.ազ»-ը:




























