Գյումրի-Ազատան ճանապարհին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 9:30-ի սահմաններում, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսսան»-ին:

Վթարի պատճառը, տեղում աշխատող ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, եղել է ճանապարհի մերկասառույցը:

«Նիվա»-ի վարորդը չկարողանալով արգելակել մեքենան, հարվածել է հանդիպակած երթեւեկող «Նիսան»-ին: Հարվածից հետո, «Նիվան» գլորվել եւ հայտնվել է ծառերի մեջ: Բարեբախտաբար վնասը միայն նյութական է եղել:

Շուրջ 30 րոպե ճանապարհի այդ հատվածը փակվել է: Մեքենաները տեղափոխվել են Գյումրիի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Ավտովթարի պատճառները ճշտվում են: