Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները: Այս մասին մայիսի 22-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այդ հարաբերությունները, նրա խոսքով, դրական են վերանայվում։

Նա հիշեցրեց, որ երկկողմ հարաբերությունները կարգավորվում են ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրով (CEPA), որը ստորագրվել է դեռևս 2017 թվականին։

«Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի շրջանակներից»,- ասաց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ երկու կողմերն էլ ունեն հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։ Համագործակցության ոլորտները, մասնավորապես, ներառում են ավիացիոն և տնտեսական դիվերսիֆիկացիան:

«CEPA-ն չի սահմանափակում Հայաստանին և ԵՄ-ին հարաբերությունների ընդլայնման և նոր նախագծերի իրականացման հարցում»,- ընդգծել է արտգործնախարարը։

Նա նշել է. համաձայնագրի իրականացմանը զուգահեռ ներդրվում են համագործակցության նոր կարևոր տարրեր։